ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԴՄ կտրոններ չտրամադրող տնտեսվարողների նկատմամբ սահմանված տուգանքները կխստացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի վերջին կխստացվեն ՀԴՄ կտրոններ չտրամադրող տնտեսվարողների նկատմամբ սահմանված տուգանքները: Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը: Ի դեպ, նոր կարգավորումները ու սահմանված տուգանքի նոր չափերը ուժի մեջ կմտնեն ապրիլի վերջին եւ կտարածվեն դրանից հետո գրանցված խախտումների վրա։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀԴՄ չունեցող կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ՀԴՄ շահագործող շրջիկ առևտրի կետերը, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ նոտարները առաջին խախտման դեպքում կնախազգուշացվեն, իսկ երկրորդի դեպքում կտուգանվեն 500 հազար դրամի չափով` նախկին 200 հազար դրամի փոխարեն։

Բացի այս, ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունները, նոտարները կտուգանվեն 200 հազար դրամի չափով և այդ հարկ վճարողի վրա գրանցված բոլոր ՀԴՄ–ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը: Իսկ հարկային մարմնին վաճառքի կամ մատուցված ծառայությունների քանակի կամ արժեքի մասին սխալ տեղեկություններ ներկայացնելու համար տնտեսվարողների նկատմամբ կնշանակվի կտուգանվեն 5 մլն դրամ տուգանք ու բոլոր ՀԴՄ–ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 1 տոկոսի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս