Զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման նպատակով նոր երաշխիքներ կտրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Այլ կերպ ասած՝ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման նպատակով գործադիրի կողմից կարող են տրամադրվել այլ երաշխիքներ։

Ըստ սոցապ նախարարության՝ բյուջետային ծրագրավորման ներդրման շրջանակներում կառավարության 23․05․2013 թ․ թիվ 590-Ն, եւ 27․12․2018 թ․ թիվ 1556-ԱԳ որոշումների համաձայն կառավարությունը հատկացնում է միջոցներ՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով զինծառայողներին տրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նպատակով։ Վարկային միջոցների նպատակային օգտագործման արդյունքում զինծառայողների՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության և Ոստիկանության զինվորական կոչում ունեցող անձնակազմի համար կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը կդառնա առավել մատչելի, ինչը կհանգեցնի նրանց կենցաղային պայմանների բարելավմանը։

Մյուս կողմից, նշված 2 որոշումների ընդունման հիմքերը կառավարության հայեցողությունն է՝ բացակայում են Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքով Կառավարությանը նման լիազորություն տվող նորմերը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ միջոցառումների իրականացումը շարունակելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Ի դեպ, նշենք, որ այս նախագծի ընդունումը ՀՀ 2022 պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի, քանի որ դրանով անհրաժեշտ ծախսերն արդեն իսկ նախատեսված են:

Ս.Հ.




Լրահոս