
Երեւանում ոստիկանության աշխատակիցները Հրազդան մարզադաշտի մոտ «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել: Նրանք հենց փողոցում ուժով ավտոմեքենաներից հանում էին վարորդներին ու բերման ենթարկում:
Մի տարեց տղամարդ, որին բերման էին ենթարկում, ասաց. «Բիզոնների հավաքածու, լսի բիզոն, ես քո դեմքը կհիշեմ: Դու պատասխան կտաս խփելու համար»: