Երեւանում խուճապ է, իսկ հեռուստաալիքներն իրենց ամենօրյա աղբն են ցուցադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել`

կապված Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ դրա հետեւանքով Երեւանի մի շարք թաղամասերում

առաջ եկած խուճապի առնչությամբ: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն

է տարածել` կապված Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ դրա հետեւանքով Երեւանի

մի շարք թաղամասերում առաջ եկած

 Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության համախոհները հայտնում են, որ Թուրքիայում

տեղի ունեցած երկրաշարժը` զգացվելով Երեւանում, իրական խուճապ է առաջացրել բարձրահարկ

շենքերում: Բնակչության մեջ, ավանդույթի համաձայն, լուրեր են տարածվել սպասվող նոր

ցնցումների մասին: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում մարդիկ դուրս են եկել փողոց եւ հավաքվել

բակերում: Նրանք անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, եւ որտեղ է երկրաշարժի էպիկենտրոնը: Հայրենի հեռուստաընկերություններն էլ, այդ տեղեկատվությունը (թեկուզ` վազող

տողով) հաղորդելու փոխարեն, իրենց ամենօրյա աղբն են ցուցադրում` ձեւ բռնելով, թե ոչինչ

տեղի չի ունենում: «Չենք լռելու»-ն անկազմակերպվածության այս օրինակը դիտարկում է որպես

հայկական հեռուստաընկերությունների` պահի հրամայականին դիմակայելու անկարողության ցայտուն

արտացոլում: Փաստորեն, պարզվեց, որ եթերային աղբը միակ չարիքը չէ…»:




Լրահոս