Երեկ Թեհրանում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Սակայն ուշագրավ է, որ Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված եղավ երկար ժամանակ սպասել Թուրքիայի նախագահին:
Այստեղ տեղին է հիշեցնել 2020 թվականի մարտին տեղի ունեցած դեպքը, երբ արդեն Թուրքիայի նախագահն էր ստիպված իր պատվիրակության անդամների հետ միասին Վլադիմիր Պուտինի ընդունարանում երկար ժամանակ սպասել նրան:
Իսկ ինչ են նշանակում այս ժեստերը. Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասում է, որ բոլոր դեպքերում ուշանալն անընդունելի է: Այս դեպքում նրա խոսքով, դա կարող էր նաեւ հատուկ, մտածված քայլ լինել:
Մանրամասները՝ տեսանյութում