Արցախի Կաղարծի գյուղի մոտակայքում վթարից տուժածներից երկուսի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հուլիսի 31-ի ժամը 12:50-ին հաղորդել են, որ Կաղարծի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային։

«Ֆեյսբուք»-ում կառույցի էջը տեղեկացնում է, որ անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ պատահարի հետևանքով «ԳԱԶել» ավտոմեքենայի վարորդ` Մարտունի քաղաքի 53-ամյա բնակիչ Հ. Մ.-ն «Nissan» ավտոմեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ն.Բ.- ն (ծնված 1978թ.), և վերջինիս ուղևորներ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Մ.Բ.-ն (ծնված 1949թ.), Ս. Բ.-ն (ծնված 1956թ.), Յ.Մ.-ն (ծնված 2001թ.) և Գ. Հ.-ն տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

«Ըստ բժիշկներից ստացված նախնական տեղեկության` Մ.Բ.-ի և Ս.Բ.-ի վիճակը ծանր է»- հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։




Լրահոս