ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի ձերբակալման դեմ բողոքի նիստով. «թմբուկ խփող դատավորը» վախենում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հինգ ամիս է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը, որն առավել հայտնի է՝ «թմբուկ խփող դատավոր»անվանմամբ, Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու գործով դատական նիստ չի նշանակում»։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը:

Նշենք, որ Զոհված զինծառայողների ծնողները՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել դեռևս այս տարվա հունիսի սկզբից, սակայն Դավիթ Արղամանյանը այդ գործով նիստ չի կայացնում: Նկատենք, որ դատավոր Դավիթ Արղամանյանը 2018 թվականին բավականին ակտիվ կերպով մասնակցում էր հեղափոխությանը եւ թմբուկ խփելով «դմփ-դմփ-հու»-ին էր ձայնակցում, որից հետո դարձավ դատավոր եւ իշխանությունների սրտի որոշումներ է կայացնում: Թերեւս պարզ է, թե ինչու Նիկոլ Փաշինյանի ձերբակալման դեմ բողոքով նիստերը չեն կայանում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս