ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի» ՀԿ-ի նախագահին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել:

 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջինս ուներ հակաիշխանական տրամադրություններ, ինչը չէր կարող անհետեւանք եւ անպատիժ մնալ ներկա իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրվել 2022 «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի կողմից իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված եւ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված եւ իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ հիշյալ հասարակական կազմակերպության նախագահը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին եւ միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում եւ առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ինչպես նաեւ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՈՒՐ Է ԿՈՐԵԼ ՌՈԶԱ ՖԻԼԲԵՐԳԸ

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը, որը հանրությանը հայտնի դարձավ «Նռան հատիկ» հեռուստասերիալից, վերջին տարիներին այնքան էլ ակտիվ գործունեություն չի ծավալում, չնայած, որ բավականին ակտիվ մուտք գործեց հայկական շոու-բիզնես:

 

ArmLur.am-ը փորձել է փոքրիկ ուսումնասիրություն կատարել՝ պարզելու համար, թե ինչ ակտիվություն նա ունի համացանցում եւ ինչով է այս պահին զբաղված:

Երգչուհին երգիչ Մգեր Արմենիայի հարազատ քույրն է եւ այս պահին եղբոր եւ սիրելիի հետ միասին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը ամուսնացել է դերասան Հայկ Չոմոյանի հետ, որը վերջինիս հետ միասին խաղում էր «Նռան հատիկ» հեռուստասերիալում, ինչը իրականությանը չէր համապատասխանում:

Լ.   ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՎՏԱՐԵԼ ԵՆ

Բլոգեր Նեկոգլայը (Նիկոլայ Լեբեդեւ) կմեկնի Երեւան

Նշվում է, որ նրան վտարել են Հայաստան, քանի որ Ռուսաստանը Մոլդովայի հետ ուղիղ ավիահաղորդակցություն չունի։

Նոյեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը տուգանել է Մոլդովայի քաղաքացի Նիկոլային եւ որոշում է կայացրել նրան հարկադրաբար վտարել Ռուսաստանից։ Բլոգերին մեղավոր են ճանաչել ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեջ։

Նոյեմբերի 8-ին տիկտոկերը տեսանյութ էր հրապարակել ռուս զինվորի հետ, որը պաշտպանվում է նռնակներով անօդաչուի հարձակումից։

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Ճապոնիայի հավաքականից կրած 1:2 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում։ «Առաջին խաղակեսում շատ գոլային պահեր չօգտագործեցինք։ Ճապոնիան ակնհայտորեն ավելի արդյունավետ էր եւ մեկ գոլ շատ խփեց։ Մեր թույլ տված անհատական սխալները պետք է բացառել։ Մենք գիտեինք, որ Ճապոնիան արագ է հակագրոհելիս, եւ նրանք օգտագործեցին այդ միջոցը։

Փոփոխություններով փորձեցի նոր լիցք հաղորդել, բայց չստացվեց։ Թոմաս Մյուլերը տեւական ժամանակ չէր խաղացել, նրան փոխարինելը ճիշտ էր։ Պարտվեցինք անհատական սխալների պատճառով։ Հիմա պետք է մտածել հաջորդ երկու խաղի մասին։ Դեռ 6 միավորի հնարավորություն կա։ Մենք ցանկանում ենք նվաճել դրանք եւ կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Ֆլիկը։

Հաջորդ հանդիպումը Գերմանիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 27-ին՝ մրցելով իսպանացիների հետ, որոնք առաջին խաղում 7:0 հաշվով հաղթել են կոստառիկացիներին։

 

 

 

«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԵՌԱՆԱԼՈՒՆ»

Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող, 44-ամյա կոտդիվուարցի Դիդիե Դրոգբան հույս է հայտնել, որ Մբապեն կհեռանա փարիզյան ՊՍԺ-ից։ «Մբապեն երիտասարդ է, բայց արդեն հասունացել է։ Նա տղամարդ է, որն արդեն պատրաստ է դառնալ սուպերաստղ։ Նա նման է բրազիլացի Ռոնալդոյին։ Նրա խաղաոճում նկատվում է նաեւ նմանություն ֆրանսիացիներ Անրիի եւ Անելկայի խաղաոճի հետ։

Կարծում եմ՝ բոլորս սպասում ենք նրա հեռանալուն ՊՍԺ-ից։ Նրանից դա են ակնկալում։ Գիտեմ, որ նա ցանկանում է ՊՍԺ-ի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթ։ Նրա եւ ակումբի համար դա մեծ կարեւորություն ունի»,- ասել է Դրոգբայը։ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։

 




Լրահոս