ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Արցախում գազամատակարարման վերականգնումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ գազի մատակարարումը վերականգնվել է երեկ առավոտյան: Ժամը 8-ից «Արցախգազ» ընկերության աշխատակիցները գազամատակարարում են ապահովում Ստեփանակերտում և շրջաններում:

Մատակարարման վերականգնմանը զուգահեռ՝ «Արցախգազ» ընկերությունը հորդորում է բաժանորդներին լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները: Գազամատակարարման բացակայության դեպքում երբեմն ոչ բոլոր բաժանորդներն են փակ պահում գազօջախի փականները:

Հայաստանից դեպի Արցախ գազի մատակարարումն Ադրբեջանը խաթարել էր դեկտեմբերի 13-ին՝ միջանցքը փակելուց հետո առաջացած հումանիտար ճգնաժամին ավելացնելով նոր խնդիրներ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս