ArmLur.am-ը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, թե հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից ովքեր են Հարկային պարտավորությունները կատարել:
Մասնավորապես ՝ Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են՝
Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը:
Նշենք, որ միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում:
Հավելենք, որ այսօր Radar Armenia-ն ներկայացրել է շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչների՝ ինքնակամ շրջանառություն հայտարարագրածների ցանկը՝ 2022 թվականի և 2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով:
ՊԵԿ-ը քանիցս հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին բարեխճորեն հայտարարագրել եկամուտները, և նշված ցանկում ընդգրկվածների վարքագիծը պետք է օրինակելի դառնա մյուսների համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան