Ով է Թուրքիայի խորհրդարանի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել իշխող Էրդողանի գլխավորած «Արդարության և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Նուման Քուրթուլմուշը: Իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի առաջադրած թեկնածու Թեքին Բինգյոլը ստացել է 131 ձայն, որը չի բավարարել խորհրդարանի նախագահ ընտրվելու համար։

Առաջին ու երկրորդ քվեարկության ժամանակ Քուրթուլմուշին ևս չի հաջողվել հավաքել պատգամավորների քվեների ⅔-ը: Նա ընտրվել է միայն 3-րդ քվեարկության արդյունքում՝ պարզ մեծամասնությամբ (321 ձայն):

Նշենք, որ Նուման Քուրթուլմուշը երկարամյա քաղաքական կենսագրություն ունի։ Նախկինում եղել է փոխվարչապետ, կառավարության խոսնակ, մշակույթի նախարար, ԱԶԿ փոխնախագահ, հայտնում է Ermenihaber.am-ը։

 




Լրահոս