Մեղրու լեռնանցքում սաստիկ բուք է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է, իսկ  Մեղրու  լեռնանցքի 339կմ- 343կմ-ում  սաստիկ  բուք է սկսվել:

Հանրապետության  որոշ   ճանապարհահատվածներում  տեղում է անձրև:

Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ  տրանսպորտի և կապի 
նախարարության  լրատվական  ծառայություն




Լրահոս