
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։
Նա ընդգծեց, որ Հայաստանի Կառավարությունը հանձնառու է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը: «Վստահ եմ, որ ԵՄ-ը և Հայաստանը չեն սպառել համագործակցությունը որակական նոր բովանդակությամբ համալրելու, այն ընդլայնելու և նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները. այսօր կխոսեմ նաև այդ մասին»,- նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում