Լավրովը ժամանել է Հյուսիսային Կորեա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Փհենյան: Երկօրյա այցի ընթացքում Լավրովը հանդիպում կունենա հյուսիսկորեացի իր պաշտոնակցի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ օրերս Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ուղեկցել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկին կատարած այցի ժամանակ և հանդիպումներ անցկացրել իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ:

Ռուսաստանի ղեկավարը նույնպես պաշտոնական հրավեր ունի ԿԺԴՀ այցելելու։ Սակայն ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ հնարավոր այցի ժամկետները պետք է նախապես համաձայնեցվեն «դիվանագիտական ​​ուղիներով»։ Պեսկովը չի բացառել, որ հարցը պարզ կդառնա Լավրովի աշխատանքային ուղևորության ընթացքում։

Մեկ ամիս առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով ժամանել էր Ռուսաստան և «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանը դարձել էր առաջին պետությունը, ուր Կիմ Չեն Ընն այցելել էր համավարակի սկզբից ի վեր:




Լրահոս