
Իսրայելի պաշտպանության բանակը պարզել է, որ հոկտեմբերի 7-ի հարձակմանը մասնակցել է պաղեստինյան արմատական «Համաս» շարժման առնվազն 3 հազար զինյալ։ Այս մասին գրում է Times of Israel-ը։
Իսրայելի ՊԲ–ն հայտնել է, որ մարտերի առաջին երկու օրվա ընթացքում Իսրայելի ներսում սպանել են մոտ 1000 զինյալի և գերեվարել մոտ 200-ին: Սահմանային գոտում դեռ շատ զինյալների դիեր կան, զինվորականները մտադիր են հավաքել և հաշվել դրանք։