ԵՄ-ն չի դադարեցնելու ՀՀ հետ համագործակցությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում կայացավ հանդիպում Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի և Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի միջև: Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի փոխնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթ նշանակություն ունի ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելը:

Փոխնախարարի տեղեկացմամբ` Հայաստանում ԵՄ կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, «Թյունինգ», «Թայեքս», «Սիգմա», «Անդրսահմանային աջակցության ծրագիրը» և այլն, որոնք բոլորն էլ ուղղված են Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացնել տարբեր բարեփումներ` ավելացնելով, որ այս ծրագրերից բացի՝ ԵՄ կողմից իրականացվում է նոր ծրագիր` «Սոշյում»:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիեսթան իր խոսքում ողջունեց այս հանդիպումը` նշելով, որ սա առաջին հանդիպումն է ՀՀ և ԵՄ միջև Վիլնյուսի գագաթաժողովից հետո: Նա նշեց, որ ԵՄ-ն այս հանդիպումով վերահաստատում է իր համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ տարբեր ասեկոսեներ են տարածվել, թե այն դադարեցնելու է:

Դեսպանի համոզմամբ` ԵՄ-ն շարունակելու է իր համագործակցությունը Հայաստանի հետ` աջակցելով դեմոկրատական ինստիտուտների հզորացմանը, բարեփոխումներ իրականցնել արդարադատության համակարգում, խթանել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, պայքարել կոռուպցիայի դեմ, բարելավել բիզնես ու ներդրումային միջավայրը:




Լրահոս