Այսօր Հայաստան վերադարձած գերիների թվում էր նաև Արթուր Բաղդասարյանը. ինչ մեղադրանք էր առաջադրված նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ, և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական հետազոտության և, ապա կվերադառնան իրենց հարազատների մոտ: Փաշինյանը հրապարակել է նաև Հայաստան վերադարձած գերիների անվանացանկը:

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վերադարձած ռազմագերիների թվում էր նաև Արթուր Էդուարդի Բաղդասարյանը: Նա ծննունդով Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր:

Արթուր Էդուարդի Բաղդասարյանի դատավարությունը, 12 ռազմագերիների հետ միասին, ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայելովի կողմից: Արթուրին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով և դատապարտվել 6 տարի ազատազրկման: Հոդվածների համաձայն՝ Արթուրը մեղադրվել էր «ահաբեկչության և դիվերսիայի համար»:

Ըստ ադրբեջանական կողմի` 2020 թվականի նոյեմբերի 26-27-ն ընկած ժամանակահատվածում նրանք հատել են «Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիս-արևմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետև մինչ դեկտեմբերի 13-ը զինված հարձակումներ իրագործել:

Նանիկ Աղասյան




Լրահոս