Կիրականացվի շուրջ 23․4 մլրդ դրամ ներդրում և կստեղծվի շուրջ 330 աշխատատեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ դեկտեմբերի 29-ին կայացել է «Դիլի», «Բռոլեր», «Արաքս թռչնաֆաբրիկա» և «Ֆուդ Սիթի» ՍՊԸ-ների հետ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի» մասնակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագրերը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։ Պայմանագրերի շրջանակում անասնաբուծության ճյուղում՝ մասնավորապես տավարաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ուղղություններով կիրականացվի շուրջ 23․4 մլրդ ՀՀ դրամ ներդրում և կստեղծվի շուրջ 330 աշխատատեղ։ ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի իրականացված կապիտալ ծախսերի 40% փոխհատուցում։

«Այսօր շատ կարևոր օր է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, քանի որ այս պայմանագրերով նախատեսվում է իրականացնել խոշոր ներդրումներ, որոնք մեծապես կնպաստեն անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը»,- նշել է Վահան Քերոբյանը։




Լրահոս