ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող ենք կորցնել նոր տարածքներ նաեւ Հայաստանից. Արամ Ա-ն ուղերձ է հղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասի մայրավանքից հանդես է եկել Հայրապետական պատգամով՝ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդարեւ ահավոր հուսահատությամբ եւ խորը հուսախաբությամբ լեզուն էր անցնող տարին մեր ազգի կյանքում: Ապրում ենք աննախատեսելի վտանգներով լի ժամանակներում, խարխափում ենք անորոշության մեջ: Մեր պատմության անցյալի եւ ներկայի դառը փորձառությունը հստակ ցույց է տալիս, որ հարկ է վստահել մեր սեփական ուժին եւ գործել մղված ազգի ու հայրենիքի գերագույն շահերից: Հետեւաբար, առավել քան երբեք հրամայական կարիքնն ունենք ներկա անորոշ կացությունից մեզ դուրս բերող համահայկական նոր ռազմավարության, առաջին հերթին Արցախի գծով:

Արցախը բռնագրավվեց Ադրբեջանի կողմից եւ ավելի քան 100 հազար արցախցիներ ենթարկվեցին բռնագաղթի: Աշխարհը լուռ մնաց, լուռ մնացին նաեւ Արցախի անվտանգության երաշխավոր երկրները: Սակայն մենք չպետք է լուռ մնանք, Արցախի էջը փակված չէ մեզ համար:

Պետք է ազգովի պայքարենք, միջազգային օրենքի համաձայն երաշխավորելով Արցախի հայության վերադարձը, միջազգային հովանու ներքո ապահովելով արցախահայության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ ազատ արձակումը Արցախի ձերբակալված պետական պատասխանատուների: Այդ նպատակի համար պետք է համահայկական մասշտաբով լծվել աշխատանքի, հայ, թե օտար մասնագետներից բաղմացած հանձնախմբի ճանապարհով:

Մենք ողջունում ենք Արցախի լուծարման հրամանագրի չեղյալ նկատումը: Մ«իաժամանակ հրամայական ենք նկատում, որ Ացրախի պետական կառույցները շարունակեն գոյատեւել, մանավանդ Արցախի ժողովուրդը չդառնա Սփյուռք, այլ համախումբ եւ կազմակերպ ներկայություն ունենա ՀՀ-ի մեջ»,-ասաց նա:
Արամ Ա-ի խոսքով, այդ քայլերը Արցախի պայքարին կտան իրավական հիմք՝ այն դարձնելով նաեւ գոյութենական խնդիր մեր ժողովրդի համար. «Նոր ռազմավարություն պետք է մշակի ՀՀ իշխանությունը: Անհրաժեշտ է, որ ՀՀ-ն սոսկ զիջումներ կատարելու կացությունից դուրս գա, իրավասություն չի նշանակում համակերպում: Հայաստանը չպետք է վճարի տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման գինը:

ՀՀ իշխանությունը պետք է նկատի ունենա թե հայրենի ժողովրդի, թե Սփյուռքի տեսակետները երկրի համար ճշտորոշկիչ կարեւորություն ներկայացնող խնդիրների նկատմամբ:

Կորցրեցինք Արցախը, զգույշ, 1000 անգամ զգույշ, ժողովուրդ հայոց: Կարող ենք կորցնել նոր տարածքներ նաեւ Հայաստանից: Աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթը եւ տարածաշրջանի ուժերի հարակցությունը ճիշտ ձեւով ըմբռնենք: Քաջ իմանալով, որ ոչ մոտավոր, ոչ էլ հեռավոր մեր բարեկամները կարող են օգնության հասնել մեզ, հարկ է, որ Հայաստանի քաղաքական արեւելումը լինի հավասարակշռված Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ հեռու մնալով միակողմանի եւ քրքրիչ քայլերից, որոնք կարող են Հայաստանը վերածել հզոր երկրների մցրակցության դաշտի:

Նոր ռազմավարություն պետք է մշակի նաեւ Սփյուռքը. հաջորդական պատերազմների պարտություններից, Արցախի բռնագրավումից եւ ներկա իշխանության կողմից առնված ռազմաքաղաքական քայլերից հուսախաբ եղած Սփյուռքը իրավունք չունի լուռ մնալու անկանխատեսելի վտանգներով լեցուն անորոշ կացության դիմաց: Ոչ էլ Հայաստանն իրավունք ունի անտեսելու Սփյուռքի՝ իր լայն կարողություններով եւ ամուր կարողականությամբ: Սփյուռքը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար:Հետեւաբար, այն չի կարող լինել սոսկ հակազդողի դերում լինել: Ասելիքի կողքին Սփյուռքը նաեւ անելիք ունի՝ համահայկական մտածողություն մշակելով սփյուռքյան կառույցների միջեւ համագործակցություն ստեղծելով, իր փորձագետներին գործի մղելով եւ իր հարուստ փորձառություն ու կապերը լայնորեն օգտագործելով:

Մաշած գովազդներով, կրկնվող լոզունքներով եւ սպառած օրակարգերով չենք կարող այելւս մեր կյանքը շարունակել: Մի պահ դիտենք, մեր ազգն ու հայրենիքը պահող արժեքների համակարգը սկսել է խախտվել եւ արժեչափերը շրջվել են: Ապազգայինի դիմաց ազգայինը սկսել է նահանջել, Հայաստան եւ Սփյուռք սկսել են իրարից հեռանալ:

Անդունդի եզրին ենք, հետւաբար վեր բարձրանանք պղպջակային հարցերից, անիատես սպասումներից եւ միակողմանի դատումներից: Թող մեր քննարկումները լինեն խորքային ու նպատակասլաց: Այսօր մեր ազգի առաջնահերթ եւ անհետաձգելի օրակարգը Հայաստանի պետության փրկությունն է, որի շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի ու Սփյուռքի բոլոր ուժերն անխտիր: Սա է պահանջվում մեր ղեկավարներից, հոգեւորականներից ու մտավորականներից:

Իրատեսությունից ու հեռատեսությունց բխող հիշյալ մտածումները, մտահոգությունները մեզ պետք է մղեն արթնության, զգաստության ու պատասխանատվության»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս