Mercedes մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ այրվել է շարժիչի հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցի թիվ 14 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները 31-ամյա վարորդ Արթուր Մկրտչյանի հետ մարել են Mercedes-ում առաջացած կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։




Լրահոս