ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1990թ. հունվարյան ոճրագործության նահատակների հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր՝ Բաքվի ջարդերի տարելիցի օրը, գործընկերների՝ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի և Տիգրան Պարսիլյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղադրված խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1990թ. հունվարյան ոճրագործության զոհերի հիշատակին։

«Բաքվում և Ադրբեջանի մյուս քաղաքներում տեղի ունեցած հայերի ջարդերի պատշաճ հետաքննության, մեղավորների պատժման, դատապարտման և միջազգային հանրության կողմից բավարար արձագանքի բացակայության հետևանքով է նաև, որ Ադրբեջանի՝ հայերի դեմ վարած ատելության քաղաքականությունը շարունակվեց հաջորդ տասնամյակներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։




Լրահոս