«Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք դարձել է աղբանոց մնացած աշխարհի համար:»
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների հետ հանրահավաքում։
Թրամփն ամերիկյան ներկայիս առաջնորդին անվանել է «սպառնալիք ժողովրդավարության համար»։
«Նրանք (Բայդենի վարչակազմը) ոչինչ ճիշտ չեն անում և ոչ ոքի չեն հեռացնում աշխատանքից դրա համար»,- ավելացրել է նա:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ 2023 թվականի ապրիլի 25-ին Բայդենը հայտարարեց, որ կձգտի վերընտրվել կառավարության բարձրագույն պաշտոնում։ Թրամփն իր ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարեց 2022 թվականի նոյեմբերին։