Դասախոսություններ՝ Արցախի զորամասերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին մեկնարկում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› հասարակական կազմակերպության «Մենք հպարտ ենք մեր բանակով» ծրագիրը։

ԵՊՀ ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտաշխատողները եռօրյա ծրագրի շրջանակներում կայցելեն Քաշաթաղի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի զորամասեր:

Երիտասարդները զորամասերին կնվիրեն գրքեր, պատմական Հայաստանի քարտեզներ: Յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող զինվորներ և երիտասարդ սպաներ կպարգևատրվեն հուշանվերներով: ԵՊՀ դասախոսները նշված զորամասերում հանդես կգան դասախոսություններով` հայոց պատմություն, քաղաքագիտություն և մի շարք արդիական թեմաներով: ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դասախոսները զինվորների համար կիրականացնեն հոգեբանության դասընթացներ։ Միջոցառումները կուղեկցվեն ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:




Լրահոս