ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առատ ձյունը իրարանցում է առաջացրել Երեւանի կենտրոնում. ինչո՞վ է զբաղված Կենտրոնի թաղապետարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերի առատ տեղումներն իսկական իրարանցում են առաջացրել Երևանում՝շատ անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին։

ArmLur.am-ը մի շարք դժգոհություններ է ստանում քաղաքացիներից, որ առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղաշարժվել, մայթերը գրեթե անանցանելի են դարձել, քանի որ ամբողջությամբ սառույց ու ցեխ է:

Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը հերթական անգամ անգործության է մատնված ու անգամ ավազ չի ցանում մայթերին:

Սրա պատճառով մարդիկ դժվարությամբ են տեղաշարժվում անգամ մոտ տարածությունում ու հաճախ նաև սայթաքում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս