ՌԴ-ն շուտով որոշում կկայացնի Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը սեղմ ժամկետներում օրենսդրական որոշում է կայացնելու Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ. տեղեկացնում է «Եդինայա Ռոսիյա» կուսակցության մամլո ծառայությունը` հղում կատարելով ՌԴ պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նևերովին:

«Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները հստակ ցույց տվեցին, որ Ղրիմի բնակչությունն իր ապագան տեսնում է Ռուսաստանի կազմում: Մարդիկ քվեարկել են` միավորվելու այն ազգի հետ, ում հետ միշտ ապրել են կողք կողքի. Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրական որոշումը կկայացվի սեղմ ժամկետներում»,- մեջբերում է Ria Novosti-ն մամլո ծառայության տարածած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Ղրիմում կիրակի օրը ինքնավարության կարգավիճակի շուրջ հանրաքվե է տեղի ունեցել: Այս պահին քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ընտրողների 96,6%-ը կողմ է քվեարկել Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ:




Լրահոս