Նոր շարժում՝ ընդդեմ «Էվոկաբանկ»-ի. պետք է բոյկոտել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում մի նոր շարժում է սկսվել՝ փրկենք թենիսի կորտերը: Նախաձեռնողները հեշթեգներ են ընտրել՝ #ԷվոկաբանկԲոյկոտ, #BoycottEvocaBank, #ՓրկենքԹենիսիԿորտերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանն ասաց, որ չեն նահանջելու։

«Թենիսի կորտերն ավելի հին են, քան Օղակաձեւ այգին. թենիսը մարզական է եւ պետք է կցվի, օրինակ, համալսարանին։ Պետք է նախագիծ լինի, պետք չէ հատվածային, ինչ-որ անգրագետ լուծումներ տալ։ Օղակաձև այգու վերաիմաստավորումն անիմաստ է, չի կարելի թույլ տալ թենիսի կորտերը..Այն մեր քաղաքային ինքնության մաս է», – ասաց Վիկտոր Մնացականյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս