Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների շքերթ է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների շքերթ է սկսվել:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ աշխատանիքց ազատվել է Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում աշխատանքից կազատվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Լևոն Առաքելյանը:
Քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ Լևոն Առաքելյանն աշխատում է, նրա՝ աշխատանքից ազատման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ առաջիկայում իրավիճակը թեժանալու է նաև Երևանի քաղաքապետարանում:
Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած վերջին աղմկահարույց բացահայտումների նման կոռուպցիոն մի սկանդալ էլ պայթելու է նաև Երևանի քաղաքապետարանում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս