Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մեղվանոցի տարածքում, պայթյունի հետևանքով աջ ձեռքի ծանր վնասվածք է ստացել Ալեսկերով Սամիրը։

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս