Հունաստանում անտիկ Էգի քաղաքի հինգ արքայական դամբարաններ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում հայտնաբերվել են հնագույն Մակեդոնիայի առաջին մայրաքաղաք Էգիի հինգ արքայական նոր դամբարաններ: Այս մասին հայտնել է հնավայրում աշխատող հնագետների խմբի ղեկավար Անգելիկա Կոտտարիդին:

«Հայտնաբերված նմուշների մնացորդները տարբեր ժամանակաշրջանների են պատկանում, և հնարավորություն են տալիս պատկերացում կազմել այն ժամանակների թաղման ծիսակարգերի մասին»,- ասել է Կոտտարիդին:

Հնագետը նշել է նաև, որ հինգ արքայական դամբարաններից երկուսն ամենայն հավանականությամբ պատկանում են Ալեքսանդր Առաջինին (մ.թ.ա. 496-454թթ.) և Պերդիկկա Երկրորդին (մ.թ.ա.454-413թթ.):

Դամբարաններից մեկը, ամենայն հավանականությամբ, պատկանում է Ֆիլիպ Երրորդին (մ.թ.ա 323-317թթ.), նրա կնոջը ` Ադեե- Էվրիկիդային և նրա մորը ` Կինանեին, ով եղել է Մակեդոնիայի հայտնի թագավոր Ֆիլիպ Երկրորդի (մ.թ.ա 382-336թթ.) աղջիկը: Ֆիլիպ Երկրորդը հայտնի էր իր հաղթական արշավներով հույների տիրապետության տակ գտնվող տարածքների վրա, հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:

 




Լրահոս