Բայրամովն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Խովաևին. քննարկվել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, տարածաշրջանային այլ հարցեր։

Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։




Լրահոս