Բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, եղել են նաև այլ խախտումներ․ նոր մանրամասներ «Ջուլիս» ռեստորանի փակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք․ Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:

Մասնավորապես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետևյալ անհամապատասխանությունները՝

սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
առաստաղները և վերին ամրությունները, պատուհաններն ու այլ բացվածքները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, բացակայել են միջատապաշտպան ցանցերը,
սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ,
սննդային թափոնները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղում։

Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։




Լրահոս