Կասկած չկա, որ Նավալնու հետ պատահածը ծրագրված էր. մամուլի քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խարպ գյուղի գաղութի, որտեղ գտնվում էր Ալեքսեյ Նավալնին, ներկայացուցիչները քաղաքական գործչի մորը հայտնել են, որ նա մահացել է հանկարծակի մահվան համախտանիշից։ Այս մասին տեղեկացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը, տեղեկացրել է «Մեդուզան»։ «Երբ Ալեքսեյի փաստաբանը եւ մայրը այսօր առավոտյան եկել են գաղութ, նրանց ասել են, որ Նավալնու մահվան պատճառը հանկարծակի մահվան համախտանիշն է»,- նշել է Ժդանովը։

Սակայն Քննչական կոմիտեում քաղաքական գործչի փաստաբանին ասել են, որ նրա մահվան պատճառը պարզված չէ։ ՔԿ աշխատակիցը հայտնել է, որ «կատարվել է կրկնակի հիստոլոգիական փորձաքննություն, որի արդյունքները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ։ «Ակնհայտ է, որ նրանք ստում են եւ անում ամեն ինչ, որպեսզի մարմինը չտան»,- ավելացրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Նրա խոսքով՝ ՔԿ-ում հայտնել են, որ Նավալնու մարմինը հարազատներին չեն տա, մինչեւ որ ստուգումն ավարտվի։ Նա նշել է, որ դրանից մեկ ժամ առաջ փաստաբաններին ասել էին, որ «ստուգումն ավարտվել է, քրեական ոչինչ չի հայտնաբերվել»։

Կիրա Յարմիշը «Дождь»-ի եթերում հայտնել է, որ Նավալնու մահվան պաշտոնական պատճառը մինչեւ հիմա չեն նշել, ուստի պրոպագանդիստների վարկածն այն մասին, թե Նավալնու մոտ թրոմբն է պոկվել, ոչնչով չի հաստատվում։ «Մենք ակնհայտորեն հասկանում ենք, որ գաղութը ստում է, դա ակնհայտ է հենց այժմ։ Կասկած չկա, որ սպանությունը ծրագրված էր»,- ասել է նա։




Լրահոս