ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում 80-ամյա թոշակառուն, փորփրելով աղբանոցները եւ կենցաղի վրա նվազագույն ծախսեր անելով, կարողացել է խնայել 700 հազար եվրո, գնել 10 տուն, ապա դրանք վարձով տալ։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Կարելի՞ է արդյոք արտոնագիր վերցնել կոնկրետ օրերի համար, թե՞ ոչ:

Հասմիկ Կետիկյան (47 տարեկան)

               

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի դրույթների 12-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված, Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում` 300 մ2  եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում` 200 մ2  եւ ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 եւ ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում կարող է տրամադրվել արտոնագիր որեւէ ամսվա օրվա կամ օրերի համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի համաձայն` յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի եւ յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր:

Ի դեպ, ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում եւ չեն վերադարձվում` անկախ այն բանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ փոխել սոցիալական փաթեթի իմ հաշիվը: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն:

Գրիգոր Զալիբեկյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում:  Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա  առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվը սպասարկող բանկից տեղեկանք` պարտավորություններ չունենալու վերաբերյալ: Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում  նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա`  սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:

 




Լրահոս