Հանրապետությունում շարունակում են շրջանառել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.1 անգամ, իսկ 2023 թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ` նույնքան բարձր է։ Ընդհանուր դեպքերի 72%-ը 0-18 տարեկան երեխաներ են։

Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետությունում շարունակում են շրջանառել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև գրանցվում են համակցված վարակներ, ինչպիսիք են՝ ռինովիրուսի և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի, ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչներ։

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ նախարարությունից հիշեցնում և հորդորում են

«Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով ձեր հաշվառման առողջության առաջնային պահպանման կազմակերպություն, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից՝

հագնվե´ք եղանակին համահունչ.
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.
հաճախակի լվացե՛ք ձեռքերը.
խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ երևույթներով հիվանդների հետ շփումից.
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար.
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը»։




Լրահոս