«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ հանդիպումները կարևոր են»․ Ջեյհուն Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ընթացքում, APA-ի թուրք թղթակցի հարցին ի պատասխան, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ հանդիպումները կարևոր են։

Նա նշել է, որ փետրվարի 28-ից 29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումից 7 ամիս առաջ խաղաղ համաձայնագրի շուրջ «ֆիզիկական բանակցություններ» չեն եղել։

«Դրանից հետո հիմնականում եղել են տեքստային մեկնաբանություններ, նախագծեր և դրանք միմյանց փոխանցվել։ Ամեն դեպքում, այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում այս ուղղությամբ դրական դինամիկան նկատելի է։

Նախ պետք է առանձնացնել Գերմանիայի կանցլերի նախաձեռնած Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը որոշակի ընդմիջումից հետո դարձավ առաջնորդների շփման հնրավարությունը։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում հանդիպումը։ Եվ այս շփումից հետո որոշում է կայացվել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել»,- հայտնել է Բայրամովը:




Լրահոս