ՖՈՏՈ․ Ազգային ժողովի գործընկերներիս հետ հանդիպել եմ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Հանդիպում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Արամուս գյուղում։
ՀՀ Ազգային ժողովի իմ գործընկերներ Աննա Գրիգորյանի և Էլինար Վարդանյանի /Elinar Vardanyan/ հետ անկեղծ զրույց ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Կոտայքի մարզի Արամուս գյուղում։

Անհատապես ծանոթացել ենք ինչպես յուրաքանչյուրի ունեցած խնդիրներին, այնպես էլ գլոբալ հարցերին, որոնք հուզում են մեր հայրենակիցներին։
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի ամենաակտիվ գործիչներից մեկը՝ Մետաքսե Հակոբյանը։
Մեր լիազորությունների շրջանակներում ցանկացած ջանք գործադրելու ենք նրանց խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։

Հ.Գ. Շնորհակալություն Ազգային ժողովրդավարական ինստիտուտին հանդիպումը կազմակերպելու համար»։




Լրահոս