Պարտադիր ծառայության մեկնելու ծանուցագիրը հրաժարվում են վերցնել․ նոր մեղադրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հովակիմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. փետրվարի 13-ին կցագրվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանում, որից հետո ենթակա է եղել ՀՀ ԶՈՒ զորակոչման 2022թ. ամառային զորակոչին, սակայն նշված զորակոչի ընթացքում համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելուց հետո նրան՝ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ տրվել է տարկետում բուժման համար՝ 10 ամիս ժամկետով:

Տարկետման ժամկետը լրանալուց հետո 2023թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրված ուղեգրերի հիման վրա, համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելուց հետո, Հ.Ղազարյանը բժշկական հանձանաժողովի եզրակացությամբ ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, սակայն հրաժարվել է ստանալ զորակոչման ծանուցագիրը և խուսափել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված 2023թ. ամառային զորակոչից:

Քնար Մանուկյան




Լրահոս