Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը ՀՀ-ում վարժական հավաքներ կանցկացվեն․ նախագիծը Կառավարության օրակարգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 14-ին, Կառավարության հերթական նիստի օրակարգում կա 23 կետ, դրանիցից մեկը վարժական հավաքներ հայտարարելու մասին չզեկուցվող կետն է։
Ըստ այս նախագծի հիմնավորման մեջ ներառված կետերի, Վարժական հավաքներ հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 15-ից հուլիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր թիվը և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների թիվը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշման համաձայն 2024 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի շրջանակներում:
 Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի հետ, ի դեմս՝ Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը:

 Էմմա Միքայելայն




Լրահոս