Վարդենիս և Ճամբարակ համայնքներում 3-ական դիմում է ներկայացվել բնակարան կառուցելու համար. մանրամասնում են մարզպետարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության 09.06.2022թ. 842-Լ որոշման համաձայն՝ պետությունն ամբողջությամբ կմարի քաղաքացու տան հիպոտեկային վարկը, եթե տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը և այն կառուցվի սահմանամերձ բնակավայրերում: Պարզելու համար արդյոք քաղաքացիները հետաքրքրված են պետության կողմից առաջարկվող ծրագրին՝ ArmLur.am-ը կապ է հաստատել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ:

«Վարդենիս համայնքում ծրագրից օգտվելու համար դիմել են 3 քաղաքացի, որոնց դիմումները ստացել են համապատասխան ընթացք, և մերժման դեպքեր չեն եղել: Ճամբարակ համայնքում ևս դիմել են 3 քաղաքացի, որոնցից 1-ը ստացել է դրական պատասխան և այս պահին կատարվում է շինարարական աշխատանքները, իսկ մյուս երկու դիմումներն ընթացքի մեջ են: Այս պահի դրությամբ Ճամբարակի համայնքապետարանը տրամադրել է դիմած 3 անձանց շինարարության թույլտվությունները և համապատասխան ձևով ներկայացրել մարզպետարան: Մերժված դիմումներ չկան»,- հայտնեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս