Ցուկերբերգին եւ կնոջը հիացրել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը:
ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը:
Տիգրան Վիրաբյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է՝ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձեւակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն ապաստան հայցողները:
Նարինե Սահակյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողները Հայաստանում ազատ տեղաշարժի, աշխատելու, կրթության, անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու, անվճար բուժօգնություն ստանալու եւ մի շարք այլ իրավունքներ ունեն։
Նրանք իրենց իրավունքներից օգտվելիս պետք է հարգեն ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները եւ ազատությունները, պահպանեն հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապաստան հայցողները պարտավոր են համագործակցել Միգրացիոն ծառայության հետ, տրամադրել հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ, վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ինչպես Հայաստանի քաղաքացիները: Նրանք պարտավոր են պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։