Ավստրալիան նոր ԱԹՍ-ներ կուղարկի Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիան մտադիր է Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարել, որպեսզի օգնի բեկել իրավիճակը մարտական գործողությունների գոտում։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարար Ռիչարդ Մայլզը։

Կիևին օգնելու համար Կանբերայի հատկացրած միջոցների ընդհանուր գումարը գերազանցում է 960 միլիոն ավստրալական դոլարը (625 միլիոն դոլար): Դրանցից ավելի քան 780 մլն ավստրալական դոլար (մոտ 510 մլն դոլար) ծախսվել է անմիջապես զենք-զինամթերք գնելու համար։ Բացի այդ, Ավստրալիան Ուկրաինա է ուղարկել 120 Bushmaster զրահափոխադրիչ, M777 հաուբիցներ, m113 զրահամեքենաներ, հակատանկային զենք և անօդաչու թռչող սարքեր:




Լրահոս