Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, հնարավոր է նաև ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 26-ի գիշերը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-6մ/վ, մարտի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 27-ին՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, մարտի 28-30-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։




Լրահոս