Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցան Եվրո-2024-ի վերջին ուղեգրերի համար հանդիպումները։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Այսպիսով, եզրափակիչ փուլ դուրս եկան Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Բելգիան, Շոտլանդիան, Իսպանիան, Թուրքիան, Ավստրիան, Անգլիան, Հունգարիան, Սլովակիան, Ալբանիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Սլովենիան, Չեխիան, Վրաստանը, Ուկրաինան, Խորվաթիան և Լեհաստանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Մրցաշարի խաղերը տեղի կունենան Բեռլինում, Համբուրգում, Գելզենկիրխենում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Քյոլնում, Լայպցիգում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում և Շտուտգարտում։




Լրահոս