ԱԺ նոր ընտրություններ՝ առանց Փաշինյանի մասնակցության. «Դեմոկրատական այլընտրանք»-ը հանրահավաքներ կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր պատրասվում են ապրիլից վերսկսել փողոցային պայքարը՝ իշխանության հեռացման պահանջով ակցիաներ և հանրահավաքներ կլինեն:
ArmLur.am-ը գրել էր, որ խորհրդարանական ընդդիմությունն է պատրասվում ակցիաներ իրականացնել:

Տեղեկացանք, որ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ևս հանրահավաքներ և ակցիաներ է պատրաստվում իրականացնել:
Ապրիլի 6-ի հանրահավաքը մեր պայքարի մեկնարկն է:
ArmLur.am–ի հետ զրույցում կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ նպատակը խորհրդարանական նոր ընտրությունների գնալն է՝ առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցության.

«Գործընթաց ենք մեկնարկում, որի արդյունքում նպատակ ունենք հասնել հանրային այնպիսի գիտակցության, որ տեղի ունենան ԱԺ ընտրություններ՝ առաց Փաշինյանի մասնակցության»,-ասաց նա:

Սուրենյանցի խոսքով՝ իրենք ընտրել են ցանցային պայքարի տարբերակը.

«Ի տարբերություն փորձարկված ու ձախողված պայքարի մյուս տարբերակների՝ մենք որոշել ենք փոքր հանրահավաքներով հասնել մեծ հանրահավաքների:

Ակցիաներ կլինեն Երևանի տարբեր վարչական շրջաններում, մարզերում: 1.5-2 ամիս փոքր ակցիաներ կլինեն, հետո արդեն մեծ հավաքներ»,-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս