Սիրիայի դեմ Իսրայելի սադրիչ ռազմական գործողությունները շատ վտանգավոր հետևանքներ կունենան. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ խոսնակը դատապարտել Իսրայելի հարձակումը Սիրիայի դեմ և այն անվանել սադրիչ և անընդունելի։ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Մարիա Զախարովան ասել է, որ Սիրիայի դեմ Իսրայելի սադրիչ ռազմական գործողությունները շատ վտանգավոր հետևանքներ կունենան։

Ուրբաթ առավոտյան Հալեպի մատույցներում հրեական պետության զինուժի ավիահարվածներին զուգահեռ, որոշ ահաբեկչական խմբավորումներ նույնպես անօդաչու թռչող սարքով հարձակում են իրականացրել Սիրիայի դեմ։

ՍԻրիայի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները հակադարձել են հարձակումներին։ Սիրիայի կառավարությունն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական օրենքները խախտող Իսրայելին ու նրա կողմնակիցներին պարտավորեցնել դադարեցնել հարձակումներն ու հանցագործությունները։ Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում։

 




Լրահոս