97 մլն դրամ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների գրքերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 97 մլն 035 հազար դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների շուրջ 17 հազար սովորողներին դասագրքերով ապահովելու համար։

Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ամբողջությամբ փոխհատուցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետևանքով բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ։
Ասել է թե, որոշման շնորհիվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր սովորողներն ապահովված կլինեն դասագրքերով:

Էմմա Միքայելյան




Լրահոս