ՖՈՏՈ. Հեռուստառադիոծրագրերից ստացված հասույթը 9-ից 10 մլրդ դրամով ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 161 մլրդ 718 մլն դրամ։

ArmLur.am-ը փորձեց հավաքել և համեմատել, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո այս թիվը որքան է աճել, սակայն ՀՀ Վիճակագրական կոմիտեում 2018 թվականից հետո Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթի մասին ավարտուն տվյալներ չկան։ Տվյալներն ավարտվում են հունվար-սեպտեմբեր ամիսներին և ճիշտ չի լինի այն համեմատել տարեվերջի հետ։

Եթե համեմատենք վերջին 5 տարիների ընթացքում Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը, ապա կարձանագրենք, որ 2023 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին 119 մլրդ 290 մլն դրամ կազմած հասույթը գրեթե 9-ից 10 մլրդ դրամ ավելի է նախորդ տարիների համեմատ։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս