Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան – Սաֆարյան փողոցների խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան – Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն:
Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:

Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ»:




Լրահոս