Ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպին մասնակից երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպին մասնակից երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը ձերբակալվել է։

ArmLur.am-ին այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով:

Հիշեցնենք, որ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլայնայնին մասնակցությամբ։ Մի երիտասարդ, տեսնելով նրան ասում է․ «Այ հակահայ վիժվածք, մարդամեջ եք հելնում դուք, այ վիժվածք»։

Ի պատասխան՝ Ասլանյանն ասում է․ «Ապուշ ես արա, թող իջնեմ»։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս