Չգրանցված դեղերի սև շուկա, պետպատվերի բաշխում․ Քննչական կոմիտե կհրավիրվի՞ Առողջապահության նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը այս քրեական վարույթի շրջանակներում, ամենայն հավանականությամբ, հարցաքննության կհրավիրի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյասնին, քանի որ ըստ նախնական տեղեկությունների, քրեական վարույթի շրջանակներում որոշակի փոխկապակցվածություն կա Առողջապահության նախարարի գործունեության հետ։

ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն կոնկրետ քննություն են իրականացնում չգրանցված դեղերի և պետական պատվերի բաշխման գործընթացում առկա  չարաշահումների մասով։

Հիշենենք, որ նախկինում Անահիտ Ավանեսյանը այլ քրեական վարույթով հարցաքննվել է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Անցած տարի՝ օգոստոսի 2-ին, գրել էինք, որ հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Վերջինս գնացել եւ հարցաքննվել է որպես վկա ու վերջ։

Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում էին լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի էր մտել։
Ըստ էության, այդպես էլ եղավ։ Առաջիկայում Քովիդ 2019-ի քրեական վարույթի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։

Հիշեցնենք, որ անցած տարի Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության էր հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին։

Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշյալ ծրագրի շրջանակում, ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ թիրախավորում է ուժայիններին՝ դատախազությանն ու քննչականին՝ մեղադրելով շոուներ կազմակերպելու համար»:

 




Լրահոս